National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.06.2017
ՀՀ-ԵՄ հարաբերություններում երկկողմանի շահավետ (win-win) ռազմավարությունը` հաջողության գրավականն է
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 14-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ նախկինում ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է հետագայում առավել սերտ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ նոյեմբերին Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի ստորագրման կարեւորությանը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը երկուստեք ունի դրական նշանակություն եւ ընդգծել, որ ստորագրման արդյունքում կողմերի համար ստեղծված «win-win» (երկուստեք շահելով) ռազմավարությունը լինելու է երկկողմ հարաբերությունների հաջողության գրավականը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, փոխանակել կարծիքներ եւ գաղափարներ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանմանն աջակցող ծրագրերի իրականացման շուրջ: Այս համատեքստում կարեւորվել է ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպական հասարակությունում ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ճշգրիտ տեսլականի ձեւավորումն ու ընկալումը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի ստեղծմանը եւ նպատակներին:

Թոմաս Շրապելը ողջունել է հանձնաժողովի նախաձեռնողական գործունեությունը եւ հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը կլինի ակտիվ եւ արդյունավետ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am